Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Իրավական օգնության մասին դիմումների կատարումը

1. Դիմումները կատարվում են Հայցվող կողմի օրենքներին և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։

Հայցող կողմի դիմումի հիման վրա Հայցվող կողմը իրավական օգնություն է տրամադրում դիմումի մեջ նշված ձևով և հատուկ ընթացակարգին համապատասխան` այնքանով, որքանով դա չի հակասում Հայցվող կողմի օրենսդրությանը։

2. Հայցող Կողմի դիմումի հիման վրա` համապատասխան դատավարության մասնակիցները, նրանց օրինական ներկայացուցիչները և Հայցող կողմի ներկայացուցիչները կարող են ներկա լինել Հայցվող կողմի տարածքում անցկացվող դատավարությանը` Հայցվող կողմի օրենքների և ընթացակարգերի համաձայն:

3. Հայցվող կողմի կենտրոնական մարմինը դիմումի կատարման արդյունքում ստացված տեղեկությունները և ապացույցները պատշաճ ժամկետում փոխանցում է Հայցող կողմի կենտրոնական մարմնին։

4. Եթե հնարավոր չէ դիմումը մասամբ կամ ամբողջությամբ կատարել, Հայցվող կողմի կենտրոնական մարմինը այդ մասին անմիջապես տեղեկացնում է Հայցող Կողմի կենտրոնական մարմնին և նշում է դիմումի կատարմանը խոչընդոտող պատճառների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։