Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Հեռուստառադիոընկերությունների կանոնադրությունը
Հոդված 18. Հեռուստառադիոընկերությունների կանոնադրությունը
Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնադրության հաստատման կարգը սահմանվում է սույն օրենքի 28 և 42 հոդվածների դրույթներին համապատասխան:
Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներն ընդունում են իրենց կանոնադրությունը, որը պարունակում է ծրագրային քաղաքականության հիմնական դրույթները, հեռուստառադիոընկերության գործունեության նպատակները, կառուցվածքը, անդամների իրավունքները և պարտականությունները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ տեղեկություններ: