Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-03-02-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ արտասահմանյան կապիտալի մասնակցության բաժինը չպետք է գերազանցի կազմակերպության որոշումների ելքը ապահովող կապիտալի չափը:

Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել`

ա) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները.

գ) Ազգային հանձնաժողովի անդամները.

դ) կուսակցությունները.

ե) կրոնական կազմակերպությունները.

զ) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք.

է) 18 տարին չլրացած քաղաքացիները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։