Հոդված 49. Արտոնագիր (լիցենզիա) ստանալու դիմումը
Հոդված 49. Արտոնագիր (լիցենզիա) ստանալու դիմումը
Հեռուստառադիոհաղորդումների արտադրության արտոնագիր (լիցենզիա) ստանալու դիմումում նշվում են`
ա) դիմողի անվանումը և իրավաբանական հասցեն.
բ) հեռուստառադիոհաղորդումների թեմատիկան և մասնագիտացումը.
գ) հեռուստառադիոհաղորդումների լեզուն.
դ) տվյալներ` օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը).
ե) տեղեկանք` հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին.
զ) դիմումի ամիսը, ամսաթիվը:
Հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար դիմումում նշվում են`
ա) հեռուստառադիոընկերության տեսակը (եթերային, կաբելային (լարային).
բ) դիմողի անվանումը և իրավաբանական հասցեն.
գ) հեռուստառադիոհաղորդումների տարածման տեսակը (եթերային, կաբելային (լարային).
դ) հեռուստառադիոծրագրերի թեմատիկան և մասնագիտացումը.
ե) հեռուստառադիոծրագրերի պարբերականությունը և հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը.
զ) հեռուստառադիոհաղորդումների լեզուն, ինչպես նաև հեռուստառադիոդասընթացներ կազմակերպելու լեզուն, եթե այդպիսիք նախատեսվում են.
է) սփռման հնարավոր տարածքը և բնակչության թիվը.
ը) տեղեկություններ` դիմողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և արտոնագրատեր կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.
թ) տվյալներ` օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը).
ժ) տեղեկանք` հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին.
ժա) նշում` հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին).
ժբ) նախնական տեղեկություններ` աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.
ժգ) դիմումի ամիսը, ամսաթիվը, տարին:
Դիմումին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերը և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև արտոնագրման (լիցենզավորման) տուրքի մուծման անդորրագիրը: