Գլուխ 2 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը
Հոդված 7. Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը
Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը և հեռարձակումն իրականացվում են արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա: Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհեռարձակումն իրականացնում են` օգտագործելով սեփական, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով իրենց տիրապետման ներքո գտնվող տեխնիկական միջոցները:
Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ հեռուստառադիոընկերություններին պարտադիր է: