Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 40. Ազգային հանձնաժողովի ֆինանսատնտեսական հաշվետվությունը և աուդիտը
Հոդված 40. Ազգային հանձնաժողովի ֆինանսատնտեսական հաշվետվությունը և աուդիտը
Յուրաքանչյուր տարի Ազգային հանձնաժողովը ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Ազգային ժողովն այդ հաշվետվության հավաստիությունը ճշտելու նպատակով, Վերահսկիչ պալատի միջոցով, կարող է անցկացնել Ազգային հանձնաժողովի գործունեության աուդիտ:
Ազգային հանձնաժողովն իր հաշվետվությունը հրապարակում է մամուլում: