Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և հեռահաղորդակցությունը
Հոդված 25. Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և հեռահաղորդակցությունը
Հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարձակալած արբանյակային կապից օգտվելու առաջնային իրավունքը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերությանը: Ազատ եթերաժամի առկայության դեպքում դա կարող է վարձակալության հիմունքներով տրամադրվել նաև մասնավոր հեռուստառադիոընկերություններին` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում:
Մասնավոր հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին: