Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-03-02-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)

Հոդված 47. Արտոնագրի (լիցենզիայի) տեսակները: Արտոնագրատերը

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 47. Արտոնագրի (լիցենզիայի) տեսակները: Արտոնագրատերը

Արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների արտադրություն, օգտվել որոշակի հաճախությունից, կաբելային (լարային) ցանցից` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների իրականացման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Արտոնագրերը (լիցենզիաները) լինում են`

ա) հեռուստառադիոհաղորդումների արտադրության.

բ) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման.

գ) հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման:

Հեռուստառադիոհաղորդումների արտադրության արտոնագիրը (լիցենզիան) հավակնորդներին հատկացվում է առանց մրցույթի` Ազգային հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան:

Հեռարձակման կամ հեռարձակման և արտադրության արտոնագիրը (լիցենզիան) տրվում է մրցութային և (կամ) աճուրդային կարգով` հաճախությունների ցանկին համապատասխան:

Արտոնագիրը (լիցենզիան) իրավունք է տալիս արտոնագրատիրոջը հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու նպատակով վարձակալման պայմանագրեր կնքել հեռահաղորդակցության միջոցներ ունեցող կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ:

Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը (լիցենզիան) փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ անձի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։