Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 42. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները
Հոդված 42. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները
Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ազգային հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են` ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը: