Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Այցելություններ

1. Իրավասու մարմինների ներկայացուցիչները կարող են պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ կապված ընթացակարգերի քննարկման նպատակով:

2. Այցելուները ընդունող պետության իրավասու մարմնի կողմից կստանան նախնական գրավոր թույլտվություն միայն այն դեպքում, եթե լիազորված են մուտք ունենալու գաղտնի տեղեկատվություն` իրենց պետության օրենսդրության համաձայն, և եթե նրանց անհրաժեշտ է մուտք ունենալ այն հաստատություններ, որտեղ ստեղծվում, մշակվում կամ պահպանվում է գաղտնի տեղեկատվությունը:

3. Այցելության ընթացակարգը պետք է համաձայնեցվի իրավասու մարմինների միջև:

4. Կողմերից մեկի ներկայացուցիչների այցելությունները մյուս Կողմի հաստատություններ, որոնց համար պահանջվում է մուտք գաղտնի տեղեկատվություն, պետք է սահմանափակվեն` ըստ ծառայողական անհրաժեշտության:

5. Այցելության համար դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.

a) այցելուի անունը, ազգանունը, ծննդյան թիվը և վայրը, անձնագրի (անձը հաստատող այլ փաստաթղթի) համարը.

b) այցելուի քաղաքացիությունը.

c) այցելուի զբաղեցրած պաշտոնը և այն կազմակերպության անվանումը, որը նա ներկայացնում է.

d) այցելուի՝ համապատասխան գաղտնիության աստիճանի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը.

e) այցելության նպատակը, ներկայացվող աշխատանքային ծրագիրը և այցելության նախատեսվող ամսաթիվը.

f) այն հաստատությունների անվանումները, որտեղ այցելություն է նախատեսվում։

6. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով կարող են կատարվել պարբերական այցելություններ: Կողմերի իրավասու մարմինները պարբերական այցելություններ կատարելու համար հաստատում են լիազորված անձանց ցուցակ: Նման ցուցակները վավեր են տասներկու ամիս նախնական ժամկետով։

7. Կողմերի իրավասու մարմինների կողմից 6-րդ կետում նշված ցուցակների հաստատումից հետո կոնկրետ այցելությունների պայմանները պետք է ուղղակիորեն համաձայնեցվեն այդ անձանց կողմից այցելության համար նախատեսված հաստատությունների համապատասխան մարմինների հետ:

8. Յուրաքանչյուր Կողմ, ազգային օրենսդրության համաձայն, պետք է երաշխավորի այցելուի անհատական տվյալների անվտանգությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։