Հոդված 5
Հոդված 5
Իրավասու մարմիններ
1. Կողմերի իրավասու մարմիններն են`
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը. քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն,
Բուլղարիայի Հանրապետության համար՝ Տեղեկատվական անվտանգության պետական հանձնաժողովը. Սոֆիա, Բուլղարիայի Հանրապետություն։
2. Կողմերը միմյանց դիվանագիտական ուղիներով կտեղեկացնեն իրենց իրավասու մարմինների հետագա ցանկացած փոփոխության մասին:
3. Իրավասու մարմինները միմյանց պետք է տեղեկացնեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում կիրառելի ազգային օրենսդրության մասին։
4. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով ավելի սերտ համագործակցություն ապահովելու համար, Կողմերից մեկի պահանջով, իրավասու մարմինները կարող են անցկացնել խորհրդակցություններ։
5. Անվտանգության համադրելի չափանիշներին հասնելու և դրանք պահպանելու նպատակով իրավասու մարմինները, ըստ պահանջի, միմյանց տրամադրում են համապատասխան Կողմի կողմից կիրառվող` գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում անվտանգության չափանիշների, ընթացակարգերի, գործառույթների և փորձի վերաբերյալ տեղեկատվություն։