Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար ՝

1. «Գաղտնի տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած բնույթի, ձևի, փոխանցման մեթոդի տեղեկատվություն` կա΄մ ստեղծված, կա΄մ ստեղծման ընթացքում գտնվող, որին տրվել է գաղտնիության աստիճան, և որը, ելնելով ազգային անվտանգության շահերից ու Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան, պահանջում է պաշտպանություն չարտոնված մուտքից.

2. «Գաղտնի տեղեկատվությանը չարտոնված մուտք» նշանակում է` գաղտնի տեղեկատվության բացահայտման ցանկացած ձև, ներառյալ գաղտնի տեղեկատվության սխալ օգտագործումը, ձևափոխումը, վնասումը, բացահայտումը, ոչնչացումը կամ դրան գաղտնիության ոչ ճիշտ աստիճան շնորհելը, ինչպես նաև դրա պաշտպանությանը վնասող կամ նմանատիպ տեղեկատվության կորստին հանգեցնող ցանկացած այլ գործողություն: Չարտոնված մուտք է համարվում նաև ցանկացած գործողություն կամ անգործություն, որը կհանգեցնի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական չունեցող և գաղտնի տեղեկատվությանը «ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունքին չհամապատասխանող ցանկացած անձի կողմից նման տեղեկատվությանը ծանոթանալուն.

3. «Գաղտնի փաստաթուղթ» նշանակում է` ցանկացած փաստաթուղթ, որը պարունակում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված գաղտնի տեղեկատվություն.

4. «Գաղտնի նյութ» նշանակում է` ցանկացած գաղտնի փաստաթուղթ կամ տեխնիկական պարագա, սարքավորում, բաղադրիչ կամ ռազմական նշանակության արտադրանք` կա΄մ ստեղծված, կա΄մ ստեղծման ընթացքում գտնվող, ինչպես նաև` գաղտնի տեղեկատվություն պարունակող բաղադրիչներ, որոնք օգտագործվում են դրանց ստեղծման համար.

5. «Գաղտնիության աստիճան» նշանակում է` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխանող կատեգորիա, որը ցույց է տալիս գաղտնի տեղեկատվության կարևորությունը, դրա մուտքի սահմանափակման աստիճանը և դրա պաշտպանության աստիճանը, ինչպես նաև` կատեգորիա, որի հիման վրա դրոշմագրվում է գաղտնի տեղեկատվությունը.

6. «Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական» նշանակում է` Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն` ստուգողական ընթացակարգի արդյունքում տրված համապատասխան փաստաթուղթ, որը հաստատում է, որ անվտանգության հարցերում ֆիզիկական անձին/իրավաբանական անձին կարող է տրվել մուտք գաղտնի տեղեկատվությանը.

7. «Ծագման Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որը մյուս Կողմի պետությանը փոխանցում է գաղտնի տեղեկատվություն.

8. «Ստացող Կողմ» նշանակում է` այն Կողմի պետությունը, որին մյուս Կողմի պետության կողմից փոխանցվում է գաղտնի տեղեկատվություն.

9. «Իրավասու մարմիններ» նշանակում է` մարմիններ, որոնք Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան` իրենց պետությունների տարածքներում իրականացնում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականություն, լիազորված են այդ ոլորտում իրականացնելու ընդհանուր հսկողություն, ինչպես նաև իրականացնելու սույն Համաձայնագրի դրույթների կիրարկումը իրենց պետությունների տարածքներում։ Այս մարմինները թվարկված են սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում.

10. «Պայմանագիր կնքող» նշանակում է` ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որը, սույն Համաձայնագրի դրույթների համաձայն, իրավասու է կնքելու գաղտնի պայմանագրեր:

11. «Գաղտնի պայմանագիր» նշանակում է` պայմանագիր, այդ թվում` նաև ցանկացած նախապայմանագրային բանակցություն, որը պարունակում է գաղտնի տեղեկատվություն, կամ որը ներառում է գաղտնի տեղեկատվության ստեղծումը, օգտագործումը կամ փոխանցումը.

12. «Ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունք նշանակում է` գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու անհրաժեշտություն` ծառայողական պարտականությունների հետ կապված և/կամ որոշակի ծառայողական խնդրի լուծման համար.

13. «Երրորդ կողմ» նշանակում է` սույն Համաձայնագրի Կողմ չհանդիսացող պետություն կամ միջազգային կազմակերպություն.

14. «Տեղեկատվության գաղտնազերծում» նշանակում է` գաղտնիության աստիճանի վերացում.

15. «Անվտանգության խախտում» նշանակում է` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը հակասող գործողություն կամ անգործություն, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել գաղտնի տեղեկատվության չարտոնված մուտքի:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։