Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ և ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

2. Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ: Նման փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին կետի համաձայն:

3. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ մասին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց 6 ամիս հետո։ Անկախ սույն Համաձայնագրի գործողության դադարեցումից` սույն Համաձայնագրի ներքո փոխանցված ողջ գաղտնի տեղեկատվությունը պետք է մնա պաշտպանված մինչև ծագման Կողմը ստացող Կողմին ազատի այդ պարտականությունից։

4. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ ցանկացած տարաձայնություն պետք է հարթվի փոխադարձ համաձայնությամբ և Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով՝ առանց դիմելու որևէ այլ ատյանի։

Կատարված է Երևան քաղաքում 2018 թվականի փետրվարի 12-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։