Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Պաշտպանության միջոցներ

1. Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրության և սույն Համաձայնագրի պահանջների համաձայն, պարտավորվում են ապահովել համատեղ ստեղծված կամ փոխանակված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը:

2. Կողմերը պետք է միմյանց ժամանակին տեղեկացնեն իրենց պետությունների ազգային օրենսդրության ցանկացած փոփոխության մասին, որը ազդեցություն կունենա գաղտնի տեղեկատվության պաշտպանության վրա։ Այդ դեպքում Կողմերը Համաձայնագրում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար պետք է միմյանց տեղեկացնեն գրավոր։ Այդ ընթացքում գաղտնի տեղեկատվությունը պետք է պաշտպանվի` Համաձայնագրի դրույթներին համապատասխան, եթե չկան այլ գրավոր պայմանավորվածություններ։

3. Ոչ մի անձի չպետք է տրվի գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունք` ելնելով միայն նրա կոչումից, պաշտոնական դիրքից կամ գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունից: Մուտքը գաղտնի տեղեկատվություն պետք է տրվի միայն այն անձանց, ովքեր ստացել են գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն` «Ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունքին համապատասխան։

4. Ստացող Կողմը պարտավորվում է.

a) առանց ծագման Կողմի իրավասու մարմնի համապատասխան գրավոր թույլտվության` երրորդ կողմի համար չբացահայտել և նրան չփոխանցել գաղտնի տեղեկատվություն.

b) 3-րդ հոդվածի համաձայն` գաղտնի տեղեկատվության համար սահմանել գաղտնիությանը համարժեք այնպիսի աստիճան, ինչպիսին սահմանել է ծագման Կողմը.

c) չօգտագործել գաղտնի տեղեկատվությունն այլ նպատակներով` բացի այն նպատակներից, որոնց համար այն փոխանցվել է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։