Հոդված 11
Հոդված 11
Անվտանգության խախտում
1. Անվտանգության խախտման դեպքում այն Կողմի իրավասու մարմինը, որի պետության տարածքում տեղի է ունեցել խախտումը, պետք է այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնի մյուս Կողմի իրավասու մարմնին և նախաձեռնի համապատասխան հետաքննություն։ Անհրաժեշտության դեպքում հետաքննություն իրականացնելիս Կողմերը կարող են համագործակցել միմյանց հետ:
2. Երրորդ կողմի տարածքում անվտանգության խախտման դեպքում տրամադրող կողմի իրավասու մարմինը, ըստ հնարավորության, պետք է իրականացնի 1-ին կետով նախատեսված գործողությունները։
3. Հետաքննություն իրականացնող Կողմը մյուս Կողմին գրավոր ծանուցում է դրա արդյունքների մասին՝ տրամադրելով վերջնական եզրակացություն հասցված վնասի պատճառների և ծավալի վերաբերյալ: