Հոդված 7
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության փոխանցում
1. Որպես կանոն` գաղտնի տեղեկատվությունը պետք է փոխանցվի դիվանագիտական ուղիներով:
2. Բուլղարիայի Հանրապետությունը կարող է գաղտնի տեղեկատվությունը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը նաև ռազմական սուրհանդակների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը կարող է գաղտնի տեղեկատվությունը փոխանցել Բուլղարիայի Հանրապետությանը նաև սուրհանդակների կամ ռազմական սուրհանդակների միջոցով:
3. Ստացող Կողմը պետք է անմիջապես տեղեկացնի ծագման Կողմին գաղտնի տեղեկատվությունն ստանալու փաստի մասին:
4. Գաղտնի տեղեկատվությունը կարող է փոխանցվել պաշտպանված հաղորդակցման համակարգերի, ցանցերի կամ այլ էլեկտրամագնիսական սարքերի միջոցով, որոնք սահմանվում են իրավասու մարմինների կողմից և ունեն Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան տրամադրված վկայական:
5. Գաղտնի տեղեկատվության փոխանցման այլ միջոցներ կարող են օգտագործվել միայն իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ:
6. Մեծ ծավալ ունեցող գաղտնի տեղեկատվության փոխանցման դեպքում իրավասու մարմինները պետք է տան իրենց թույլտվությունը և հաստատեն փոխանցման միջոցները, երթուղին և անվտանգության այլ միջոցները։