Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Գաղտնի պայմանագրեր

1. Գաղտնի պայմանագիր կնքվում և իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան։ Ըստ պահանջի` Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տրամադրեն տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք առաջարկվող պայմանագիր կնքողին տրվել է գաղտնիության պահանջվող աստիճանին համապատասխանող ազգային` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական: Եթե առաջարկվող պայմանագիր կնքողը չունի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական, յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինը կարող է խնդրել, որ այդ պայմանագիր կնքողին տրվի գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն:

2. Անվտանգության հավելվածը պետք է լինի յուրաքանչյուր գաղտնի պայմանագրի կամ ենթապայմանագրի բաղկացուցիչ մաս։ Այդ հավելվածում ծագման Կողմի պայմանագիր կնքողը պետք է նշի, թե ո՛ր տեղեկատվությունը պետք է ուղարկվի ստացող Կողմին կամ ստեղծվի վերջինիս կողմից: Անվտանգության հավելվածը պետք է պարունակի անվտանգության պահանջների վերաբերյալ դրույթներ:

3. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պայմանագիր կնքողի պարտավորությունը ցանկացած պարագայում պետք է պարունակի հետևյալը.

a) պարտավորություն, որ պայմանագիր կնքողը գաղտնի տեղեկատվությունը կտրամադրի այն անձին, ով նախապես ստացել է համապատասխան պայմանագրային գործունեությանը վերաբերող` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, ով համապատասխանում է «ծանոթանալու անհրաժեշտության» սկզբունքին, և ով աշխատում է կամ ներգրավված է պայմանագրի իրականացման գործընթացում.

b) գաղտնի տեղեկատվության փոխանցման օգտագործվելիք միջոցներ.

c) փոփոխությունների վերաբերյալ տեղեկացման գործընթացներ ու մեխանիզմներ, որոնք կարող են ծագել գաղտնի տեղեկատվության նկատմամբ` կա΄մ գաղտնիության աստիճանի փոփոխությունների, կա΄մ դրա հետագա պաշտպանության անհրաժեշտության վերացման պատճառով.

d) Կողմերից մեկի անձնակազմի՝ մյուս Կողմի հաստատություններ պայմանագրով նախատեսված այցելությունների, մուտքի կամ ստուգայցերի հաստատման ընթացակարգ.

e) պարտավորություն ժամանակին տեղեկացնել պայմանագիր կնքողի իրավասու մարմնին պայմանագրի գաղտնի տեղեկատվությանը փաստացի, փորձ արված կամ կասկածվող չարտոնված մուտքի վերաբերյալ.

f) պայմանագրով նախատեսված գաղտնի տեղեկատվության օգտագործում` միայն պայմանագրի առարկային վերաբերող նպատակների համար.

g) գաղտնի տեղեկատվության ոչնչացման ընթացակարգի խիստ պահպանում.

h) պարտավորություն, որ գաղտնի տեղեկատվությունը կփոխանցվի երրորդ կողմերին միայն ծագման Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ։

4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար պահանջվող միջոցները, ինչպես նաև գաղտնի տեղեկատվություն չարտոնված մուտքի պատճառով պայմանագիր կնքողներին հասցված հնարավոր վնասի գնահատման, նվազեցման կամ փոխհատուցման ընթացակարգը պետք է մանրամասնորեն հստակեցվի համապատասխան գաղտնի պայմանագրում։

5. Պայմանագրերը, որոնք պարունակում են պայմանագիր կնքողների կողմից «ЗА СЛУЖЕБНО ПОЛЗВАНЕ/RESTRICTED» գաղտնիության աստիճան ստացած գաղտնի տեղեկատվություն, պետք է պարունակեն համապատասխան դրույթ, որը կսահմանի նվազագույն միջոցները նմանատիպ գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար։ Նման պայմանագրերի համար անհրաժեշտ չեն լինելու գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն/անվտանգության վկայական։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։