Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-10-ից մինչև 2006-02-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգը և պայմանները

գործել է մինչև 2006-02-02Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգը և պայմանները

1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր հարկադիր կատարողի պատճառաբանված որոշման հիման վրա կամ հարկադիր կատարողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկադիր կատարողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Հարկադիր կատարողն ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկադիր կատարողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաև ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` հարկադիր կատարողին գործուղելու վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

11. Հարկադիր կատարողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

12. Ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում, ատեստավորման արդյունքները և կայացված որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որն ընդունում է համապատասխան որոշում:

13. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Հարկադիր կատարողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայության ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

14. Ատեստավորման արդյունքները պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։