Գլուխ 5 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 16. Հարկադիր կատարողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը
Հոդված 16. Հարկադիր կատարողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը
1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`
1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.
2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.
3) ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:
2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ: