Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները
Գլխավոր հարկադիր կատարողը`
1) ղեկավարում և վերահսկում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.
2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, կարգադրությունների կատարումը.
3) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ.
4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.
5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հարկադիր կատարման ծառայության ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.
6) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անօրինական որոշումները.
7) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.
8) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը.
9) սահմանում է մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
10) կազմակերպում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.
11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության ծառայողներին:
Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով սահմանված այլ լիազորություններ: