Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները
Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`
- հարկադիր կատարման ծառայության ղեկավար` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող),
- հարկադիր կատարման ապահովման վարչության (այսուհետ` վարչություն) պետ,
- վարչության պետի տեղակալ.
2) հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`
- վարչության բաժնի պետ,
- Երևանի քաղաքային բաժնի պետ,
- մարզային բաժնի պետ,
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ,
- գլխավոր խորհրդատու.
3) հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններ`
- առաջատար խորհրդատու,
- առաջին կարգի խորհրդատու,
- ավագ հարկադիր կատարող,
- հարկադիր կատարող, տեսուչ:
2. Հարկադիր կատարման ծառայությունում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները (բացառությամբ քաղաքացիական ծառայողների) համարվում են հարկադիր կատարողներ:
3. Գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: