Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-10-ից մինչև 2006-02-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 37. Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները

գործել է մինչև 2006-02-02Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները

1. Հարկադիր կատարողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Հարկադիր կատարողը, սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս, պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը (հրահանգը և կարգադրությունը) չկատարելը հարկադիր կատարողին ազատում է հրամանը չկատարելու համար պատասխանատվությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։