Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-10-ից մինչև 2006-02-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 22. Վարչության պետի լիազորությունները

գործել է մինչև 2006-02-02Բացել ARLIS-ում

Հոդված 22. Վարչության պետի լիազորությունները

Վարչության պետը`

1) կազմակերպում և վերահսկում է վարչության գործունեությունը.

2) կազմակերպում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և կարգադրությունների, ինչպես նաև գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների և կարգադրությունների կատարումը.

3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին` հարկադիր կատարման ծառայության ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

4) քննում է հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անօրինական որոշումները.

5) իր իրավասության սահմաններում տալիս է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին.

6) կատարում է գլխավոր հարկադիր կատարողի ցուցումները և հանձնարարությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։