Հոդված 23. Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի լիազորությունները
Հոդված 23. Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի լիազորությունները
Մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետը`
1) կազմակերպում և վերահսկում է բաժնի աշխատանքները.
2) գլխավոր հարկադիր կատարողի սահմանած կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություններ.
3) իրականացնում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և կարգադրությունների, գլխավոր հարկադիր կատարողի հրահանգների և կարգադրությունների, ինչպես նաև վարչության պետի ցուցումների ու հանձնարարությունների կատարումը.
4) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ նրան հայտնված բացարկի հարցը.
5) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողի գործողությունների դեմ բերված բողոքները, վերացնում անօրինական որոշումները` այդ մասին իրազեկելով գլխավոր հարկադիր կատարողին կամ վարչության պետին.
6) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է բաժնի դեպոզիտ հաշիվը: