Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները գերազանց կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) արտահերթ կոչումի շնորհում:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ 1-2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները` նաև գլխավոր հարկադիր կատարողը: