Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-10-ից մինչև 2006-02-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2006-02-02Բացել ARLIS-ում

Հոդված 35. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1.Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով.

4) պաշտոնի իջեցում կամ այլ պաշտոնի փոխադրում.

5) կոչման իջեցում` մեկ աստիճանով.

6) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ 1-2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` նաև գլխավոր հարկադիր կատարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։