Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-10-ից մինչև 2006-02-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

գործել է մինչև 2006-02-02Բացել ARLIS-ում

Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտումը կատարելու օրվանից:

4. Կարգապահական տույժի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` եռօրյա ժամկետում:

5. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում հարկադիր կատարողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

6. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե հարկադիր կատարողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

7. Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։