Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները
Հոդված 5. Հարկադիր կատարողների կոչումները
1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հատուկ կոչումներ (այսուհետ` կոչումներ), որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն խմբի կոչումներ`
- արդարադատության գեներալ-լեյտենանտ,
- արդարադատության գեներալ-մայոր.
2) գլխավոր խմբի կոչումներ`
- արդարադատության գնդապետ,
- արդարադատության փոխգնդապետ.
3) առաջատար խմբի կոչումներ`
- արդարադատության մայոր,
- արդարադատության կապիտան,
- արդարադատության ավագ լեյտենանտ,
- արդարադատության լեյտենանտ:
2. Բարձրագույն խմբի կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
3. Գլխավոր և առաջատար խմբերի կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
6. Հարկադիր կատարողը և հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում կարող են զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: