Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-04-10-ից մինչև 2006-02-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները

գործել է մինչև 2006-02-02Բացել ARLIS-ում

Հոդված 7. Կոչումների շնորհման ժամկետները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

1) առաջատար խմբի կոչումներ`

- արդարադատության լեյտենանտ կոչումով` 1 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ կոչումով` 2 տարի,

- արդարադատության կապիտան կոչումով` 3 տարի,

- արդարադատության մայոր կոչումով` 3 տարի.

2) գլխավոր խմբի կոչումներ`

- արդարադատության փոխգնդապետ կոչումով` 4 տարի:

Արդարադատության գնդապետի և արդարադատության բարձրագույն խմբի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան կոչում:

3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն օրենքով սահմանված կոչումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։