Հոդված 12. Օրենսգրքի 360-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենսգրքի 360-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը, ինչպես նաև վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ձևավորվող՝ Օրենսգրքով սահմանված հետևյալ հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականությունը.
1) շահութահարկ.
2) բնօգտագործման վճար ռոյալթի:
3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացված գործարքների վրա.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ իրականացված գործարքների վրա.
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով իրականացվող գործարքների վրա.
4) այն գործարքների վրա, որոնց համար վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են հարկվող բազայի որոշման առանձնահատկություններ։»։