Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 336. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումը».

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Տրանսֆերային գնագոյացման ստուգումների պլանավորումն իրականացվում է հարկ վճարողի վերահսկվող գործարքների մասին ծանուցման և տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման միջոցով ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում վերհանված ռիսկերի, ինչպես նաև սույն մասում նշված ծանուցումը և (կամ) տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը չներկայացնելու դեպքերի հիման վրա: Հարկային մարմինը տրանսֆերային գնագոյացման ստուգումները նպատակաուղղում է դեպի այն գործարքները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են:».

3) 2-րդ մասի «Համալիր հարկային ստուգումները պլանավորելու նպատակով» բառերը փոխարինել «Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները պլանավորելու նպատակով» բառերով.

4) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հարկային մարմինը մշակում է հարկ վճարողների և նրանց գործունեության ռիսկայնության աստիճանը բնորոշող չափանիշները: Ռիսկի վրա հիմնված համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը՝ հարկային մարմինը.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Տրանսֆերային գնագոյացման ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակման ենթակա չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։