Հոդված 6. Օրենսգրքի 337-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենսգրքի 337-րդ հոդվածում`
1) վերնագիրը «հարկային» բառից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ.
1) համալիր հարկային ստուգման դեպքում՝
ա. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ,
բ. միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ,
գ. ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
2) տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝
ա. բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ,
բ. միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան չորս հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ,
գ. ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:».
3) 4-րդ մասում՝
ա. «սահմանափակումները չեն տարածվում համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերով,
բ. 3-րդ կետը «հարկ վճարողը» բառերից հետո լրացնել «համալիր հարկային ստուգումների տարեկան» բառերով,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել համալիր հարկային և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգում իրականացնելու վերաբերյալ.»,
դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) համալիր հարկային և (կամ) տրանսֆերային գնագոյացման ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Սույն կետում նշված համալիր հարկային կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենն ստուգման հանձնարարագրի հետ տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին.»: