Հոդված 402.2. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման կանոնները խախտելը
Հոդված 402.2. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման կանոնները խախտելը
1. Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը սահմանված ժամկետներում հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք՝ փաստաթղթավորման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը հարկային մարմին չներկայացվելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ՝ փաստաթղթավորման ենթակա յուրաքանչյուր վերահսկվող գործարքի արժեքի 0.04 տոկոսի չափով:»։