Հոդված 9. Օրենսգրքի 340-րդ հոդվածում`
Հոդված 9. Օրենսգրքի 340-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «ճշտության ստուգման հարցերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են այդ մասով հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանության պարզման և դրա արդյունքում շահութահարկի և բնօգտագործման վճար ռոյալթիի հաշվարկման և վճարման ամբողջականության ճշտության ստուգման հարցերը, բացառությամբ համալիր հարկային ստուգման հարցերի:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանը ներառում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հարկային հաշվարկների, վերահսկվող գործարքների մասին ծանուցումը ներկայացնելու պարտավորություն նախատեսող բոլոր հարցերի գծով՝ ստուգման հանձնարարագրի տրման օրվա դրությամբ հարկային հաշվարկների, ինչպես նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ներկայացման ժամկետները լրացած և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ չստուգված բոլոր հաշվետու ժամանակաշրջանները:».
4) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը «համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերով.
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերստուգման դեպքում համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգման հարցերը ներառում են նախկինում նույն տեսակի համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգմամբ (ստուգումներով) ստուգված ժամանակաշրջանների հարցերը:».
6) 6-րդ մասը «Համալիր հարկային» բառերից հետո լրացնել «և տրանսֆերային գնագոյացման» բառերով: