Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 13. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետից հանել «Օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանված՝» բառերը.

2) 3-րդ կետից հանել «Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված» բառերը.

3) 4-րդ կետից հանել «Օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն» բառերը, իսկ նույն կետի «ցուցանիշների տիրույթ» բառերը փոխարինել «ցուցանիշների համախումբ» բառերով.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)` երկիր կամ աշխարհագրական տարածք, որտեղ՝

ա. գործում է շահութահարկի (համանման այլ հարկի) 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափ կամ շահութահարկի ազատում,

բ. ռեզիդենտ անձը, տվյալ երկրի կամ աշխարհագրական տարածքի օրենսդրության համաձայն, ազատված է շահութահարկից կամ վճարում է 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափով շահութահարկ (համանման այլ հարկ): Սույն ենթակետում նշված դեպքում երկիրը կամ աշխարհագրական տարածքը համարվում է հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկիր կամ աշխարհագրական տարածք միայն սույն ենթակետում նշված անձանց մասով.».

5) 6-րդ կետը «օտարման,» բառից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառության տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման),» բառերով, իսկ նույն կետից հանել «Օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված» բառերը.

6) 9-րդ կետից հանել «Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն,» բառերը.

7) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«11. ներքին չվերահսկվող գործարք՝ վերահսկվող գործարքի կողմերից մեկի և փոխկապակցված չհամարվող հարկ վճարողի միջև իրականացված գործարք.».

8) 12-րդ կետից հանել «Օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝» բառերը.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-15-րդ կետերով.

«13) անձ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորում.

14) բազմազգ կազմակերպություն՝ կազմակերպություն, որի անդամ հանդիսացող կազմակերպությունները և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումները գործունեություն են ծավալում կազմակերպության գրանցման ռեզիդենտության երկրից տարբերվող առնվազն մեկ երկրում.

15) մեդիանայի հաշվարկ` ֆինանսական ցուցանիշների բազմությունից մեկ ցուցանիշի ընտրություն, որի հաշվարկման համար բոլոր ֆինանսական ցուցանիշները դասավորվում են աճման կարգով, և

ա. այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է կենտ քանակով ֆինանսական ցուցանիշներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող ֆինանսական ցուցանիշը,

բ. այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է զույգ քանակով ֆինանսական ցուցանիշներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող երկու ֆինանսական ցուցանիշների միջին թվաբանականը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։