Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 28. Օրենսգրքի 378-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Օրենսգրքի 378-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 378. Նախնական գնագոյացման պայմանավորվածությունը

1. Սույն գլխի կիրառության իմաստով՝ հարկ վճարողը ոչ ռեզիդենտ փոխկապակցված կողմի (կողմերի) հետ կատարված գործարքների մասով կարող է դիմել հարկային մարմին` նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման համար:

2. Նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանում է հարկային մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։