Հոդված 27. Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 27. Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 377․ Փոխհամաձայնեցման ընթացակարգը
1. Փոխհամաձայնեցման ընթացակարգը Հայաստանի Հանրապետության կամ Կառավարության անունից կնքված՝ կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների կիրառման ժամանակ հարկային մարմինների միջև ի հայտ եկած հարկային հարցերով վեճերի լուծման գործընթաց է։
2. Փոխհամաձայնեցման ընթացակարգ կարող է սկսվել Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա հարկային մարմնի առաջարկով, եթե երկու երկրների միջև առկա է կրկնակի հարկումը բացառելու մասին գործող համաձայնագիր։
3. Փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով հարկային հարցերով վեճերի լուծման կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը։»։