Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 11. Օրենսգրքի 342-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենսգրքի 342-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ 10, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` 20 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է (են) հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է (են) հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է (են) ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է (են) հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:».

2) 4-րդ մասի 4-րդ կետից հանել «(ՀՎՀՀ-ները)» բառերը.

3) 5-րդ մասի 3-րդ կետը «և գնահատման համար» բառերից հետո լրացնել «, իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում՝ նաև պարզած ձեռքի հեռավորության տիրույթի և այդ տիրույթի մեդիանայի հաշվարկը, ներառյալ՝ համադրելիության վերլուծության իրականացման համար օգտագործված տեղեկատվության աղբյուրների մասին տեղեկությունը» բառերով.

4) 8-րդ մասի 2-րդ կետի «Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հարկ վճարողին» բառերը փոխարինել «հարկ վճարողի դիմումի հիման վրա» բառերով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։