Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 16. Օրենսգրքի 364-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Օրենսգրքի 364-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Վերահսկվող գործարք իրականացնելու դեպքում հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:».

2) 2-րդ մասից հանել «, ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե վերահսկվող գործարքում առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`

1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմինը ներառում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.

2) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմինը ներառում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:

Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով հարկ վճարողի և (կամ) հարկային մարմնի կողմից շահութահարկով հարկման բազայի կամ ռոյալթիի բազայի ճշգրտման արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների գծով) վերահաշվարկ չի կատարվում:

Բնօգտագործման վճար ռոյալթի վճարողի և այլ ռեզիդենտ հարկ վճարողի միջև իրականացված վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության դեպքում ճշգրտվում է միայն բնօգտագործման վճար ռոյալթի վճարողի ռոյալթիի հաշվարկը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։