Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 18. Օրենսգրքի 367-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Օրենսգրքի 367-րդ հոդվածում`

1) 1-ին և 2-րդ մասերից հանել «Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված» բառերը.

2) 3-րդ մասում՝

ա. 1-ին կետից հանել «, եթե այն չի համարվում հարկային գաղտնիք» բառերը,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ հարկային մարմնի սահմանած՝ միջազգային հեղինակավոր առևտրային տվյալների բազաներում առկա ֆինանսական և այլ տեղեկություններ.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով.

«8) կազմակերպությունների պաշտոնական կայքերում տեղադրված ֆինանսական և (կամ) տրանսֆերային գնագոյացման քաղաքականությունների վերաբերյալ հաշվետվությունները.

9) մետաղական և (կամ) արժեթղթերի բորսաների հրապարակած տեղեկատվությունը:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ռեզիդենտ հարկ վճարողների մասնակցությամբ չվերահսկվող գործարքների վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում օտարերկրյա համադրելիների օգտագործումն ընդունելի է, եթե դրանք համադրելի են վերահսկվող գործարքի հետ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։