Հոդված 19. Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Օրենսգրքի 367-րդ և 370-րդ հոդվածների դրույթներին համապատասխան» բառերը.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Սույն հոդվածի 3-րդ մասի չափանիշների համաձայն՝ համադրելի չվերահսկվող գնի և տրանսֆերային գնագոյացման մյուս մեթոդների կիրառման հավասար արժանահավատության դեպքում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելիս կիրառվում է համադրելի չվերահսկվող գնի մեթոդը։».
3) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6․ Սույն հոդվածի դրույթներին համապատասխան՝ հարկ վճարողի կողմից վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելու նպատակով տրանսֆերային գնագոյացման մեթոդի կիրառման դեպքում հարկային մարմնի կողմից վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը որոշելիս հիմք է ընդունվում նույն մեթոդը։
7. Սույն հոդվածում նշված տրանսֆերային գնագոյացման մեթոդների առանձնահատկությունները և կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը:»: