Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 21. Օրենսգրքի 371-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Օրենսգրքի 371-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 371․ Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը

1. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը համապատասխան ֆինանսական ցուցանիշների համախումբ է, որը ձևավորվում է համադրելի չվերահսկվող գործարքների համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ:

2. Եթե վերահսկվող գործարքի կամ համակցված վերահսկվող գործարքի համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ ստացված ֆինանսական ցուցանիշը պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս է, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել այն մինչև մեդիանա` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընդ որում ճշգրտման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկային մարմինը:

3. Եթե հարկ վճարողը չի համաձայնվում հարկային մարմնի կողմից պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս գտնվող ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու առաջարկին, ապա մեդիանայից տարբերվող ֆինանսական ցուցանիշի կիրառման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկ վճարողը:

4. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանում է Կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։