Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Հարցման ձևը և բովանդակությունը

1. Սույն Համաձայնագրով նախատեսված հարցումն ուղարկվում է գրավոր՝ Կողմի պետության հարցում ներկայացնող մաքսային մարմնի ձևաթղթով՝ կցելով այն փաստաթղթերը (դրանց հաստատված պատճենները), որոնց հղումներ են արվում հարցման տեքստի մեջ, և որոնք անհրաժեշտ են դրա պատշաճ կատարման համար։

2. Հարցումը պետք է պարունակի՝

ա) հարցում ստացող և հարցում ներկայացնող մաքսային մարմինների անվանումները.

բ) հղում սույն Համաձայնագրին.

գ) հարցում ուղարկելու հիմքը.

դ) Կողմի պետության մաքսային օրենսդրության դրույթների նշումը, որոնց պահպանումը պետք է ստուգվի հարցումը կատարելու ընթացքում

ե) գործի էության համառոտ նկարագիրը և դրա իրավաբանական որակումը՝ հարցում ներկայացնող Կողմի պետության օրենսդրության համապատասխան (բացառությամբ սույն Համաձայնագրի 2.2-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան հարցումների ուղարկման դեպքերի).

զ) պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը.

է) հարցման մեջ նշված անձանց մասին առկա տեղեկությունը.

ը) հարցման, հանձնարարականի կատարման հետ կապված միջնորդությունները։

3. Սույն Համաձայնագրի 9.1-րդ և 9.2-րդ հոդվածներին համապատասխան հարցումներ ուղարկելիս հարցման մեջ նաև նշվում են՝

ա) մաքսային իրավախախտման վերաբերյալ գործի համարը, վնասի չափը, եթե այդ տեղեկությունը հայտնի է.

բ) կոնկրետ գործողությունների ցանկը, որոնց կատարումը պահանջվում է, այն հարցերը, որոնք պետք է տրվեն անձանց, և դրանց հաջորդականությունը, այն հանգամանքները, որոնք պետք է պարզվեն և ճշտվեն.

գ) այն անձի ճշգրիտ հասցեն, որին պետք է հանձնվի փաստաթուղթը, հանձնվող փաստաթղթի անվանումը, ինչպես նաև հանձնելու ձևը կամ եղանակը (ծանուցումը հանձնելու անհրաժեշտության դեպքում).

դ) հարցման մեջ նշված միջոցառումների կատարման ժամկետը։

4. Հարցումն ուղարկվում է կապի հասանելի միջոցներով, այդ թվում՝ ֆաքսիմիլային և էլեկտրոնային՝ փոստով բնօրինակի հետագա լրացուցիչ ուղարկմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։