Անցնել բովանդակությանը

Հոդված 9.1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.1

Հարցումները իրավապահ գործունեության իրականացման շրջանակներում

1. Կողմերի պետությունների մաքսային մարմինների իրավապահ ստորաբաժանումների գործերով և նյութերով ստուգումներ անցկացնելիս մի Կողմի պետության մաքսային մարմինը մյուս Կողմի պետության մաքսային մարմնին ուղարկում է հարցումներ՝

ա) տեղեկությունների և փաստաթղթերի (դրանց հաստատված պատճենների) տրամադրման մասին.

բ) անձանցից բացատրություններ ստանալու մասին.

գ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին այն դեպքում, եթե դա չի հակասում հարցում ստացող մաքսային մարմնի՝ սույն Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրությանը։

2. Վարչական վարույթ իրականացնելիս մի Կողմի պետության մաքսային մարմինը մյուս Կողմի պետության մաքսային մարմին ուղարկում է հարցումներ՝

ա) տեղեկությունների և փաստաթղթերի (դրանց հաստատված պատճենների) տրամադրման մասին.

բ) առանձին ընթացակարգային գործողություններ անցկացնելու մասին։

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում հարցում ստացող մաքսային մարմինն իրականացնում է միայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ նախատեսված հետևյալ ընթացակարգային գործողությունները.

ա) հարցաքննում է անձանց.

բ) պահանջում է գործով վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը (դրանց հաստատված պատճենները).

գ) զննում է ապրանքները, տրանսպորտային միջոցները, շինությունները և տարածքները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։