Հոդված 7
Հոդված 7
Փաստաթղթերի փոխանցումը
1. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, միմյանց հետ փոխանակում են մաքսային հարցերով գործող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի պատճենները և հետագայում միմյանց անհապաղ կտեղեկացնեն մաքսային օրենսդրության բոլոր փոփոխությունների և լրացումների մասին։
2. Մի Կողմի պետության մաքսային մարմինը մյուս Կողմի պետության մաքսային մարմնի հարցման դեպքում փոխանցում է մաքսային օրենսդրության կիրառման հարցերով վարչական մարմինների որոշումների պատճենները։
3. Սույն հոդվածին համապատասխան փաստաթղթերի փոխանցման մասին հարցումներում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե», «է» ենթակետերով նախատեսված դրույթների կատարում չի պահանջվում։
4. Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի փոխանցումը կատարվում է գաղտնիության պահպանման պայմաններով՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան։