Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Եզրափակիչ դրույթներ

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու մասին՝ առնվազն 6 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով սույն Համաձայնագրի ավանդապահին, որն այդ դիմումն ուղարկում է բոլոր Կողմերին։

2. Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած պետության միանալու համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու միջոցով։

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների՝ միանալու վերաբերյալ համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո։

Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի ապրիլի 15-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած պետություններին կուղարկի դրա հաստատված պատճենը։

Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության

Կառավարության կողմից՝

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության

Կառավարության կողմից՝ Թուրքմենստանի Կառավարության

կողմից՝

Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ Ուկրաինայի Կառավարության

կողմից՝

Մոլդովայի Հանրապետության

Կառավարության կողմից՝

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2018 թվականի հունիսի 1-ի արձանագրությանը

Բացառությամբ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետի։

Սույն Համաձայնագրում շարադրված ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ազատագրել Ադրբեջանի Հանրապետության բոլոր օկուպացված տարածքները և ամբողջությամբ չի վերացրել ագրեսիայի հետևանքները։

Ադրբեջանի Հանրապետության

վարչապետի առաջին տեղակալ՝

[ստորագրություն] Յաղուբ Էյուբով

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ

««Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացնելու կապակցությամբ՝ նշված համաձայնագրի ոչ մի իրավունք, պարտականություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից չի կիրառվի Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության կիրառման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծման հետևանք է;

Առաջին փոխվարչապետ՝ [ստորագրություն] Ա. Միրզոյան

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։