Հոդված 12
Հոդված 12
Հարցման կատարումը
1. Կողմերի պետությունների մաքսային մարմինները հարցումների կատարման գործում միմյանց աջակցություն են տրամադրում՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության համապատասխան և իրենց իրավասության սահմաններում։
2. Հարցումը կատարվում է այն ստանալու օրվանից հետո մեկ ամիսը չգերազանցող ժամկետում։ Պահանջվող տեղեկությունը ներկայացնելու ժամկետի կրճատման անհրաժեշտության դեպքում հարցման տեքստում կատարվում է վերապահում՝ նշելով պատճառները։ Այդ դեպքում հարցման կատարման ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու շաբաթ։
Եթե հարցում ստացող մաքսային մարմինը չի տիրապետում պահանջվող տեղեկատվությանը, այդ թվում՝ նաև այլ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում, ձեռնարկում է այդ տեղեկատվությունն ստանալուն ուղղված միջոցներ՝ ներկայանալով սեփական անունից՝ իր պետության օրենսդրության համապատասխան։ Այդ դեպքում հարցումը կատարելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս։
3. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված հարցումը կատարվում է այն ստանալու օրվանից երկու ամիսը չգերազանցող ժամկետում։
4. Հարցում ստացող մաքսային մարմինը լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով կարող է դիմել հարցում ներկայացնող մաքսային մարմնին, եթե դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար։ Տվյալ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փոստով կամ ֆաքսիմիլային կապի միջոցով՝հետագա փոստով տեղ հասցնելու պայմանով։ Այդ լրացուցիչ տեղեկատվությունը հարցում ներկայացնող մաքսային մարմնի կողմից պետք է տրամադրվի հարցում ստացող մաքսային մարմնին դրա տրամադրման մասին գրավոր դիմումն ուղարկելու օրվանից հետո երկու ամսից ոչ ուշ: Այդ դեպքում հարցման կատարման ժամկետը հաշվարկվում է լրացուցիչ տեղեկատվությունն ստանալու օրվանից։
5. Եթե անհնար է հարցումը մասամբ կամ ամբողջությամբ կատարել սույն Համաձայնագրով սահմանված ժամկետներում, ապա հարցում ստացող մաքսային մարմինը հարցում ներկայացնող մաքսային մարմնին տեղեկացնում է կատարման ենթադրվող ժամկետների մասին։
6. Հարցում ստացող մաքսային մարմինը հարցում ներկայացնող մաքսային մարմնին ուղարկում է հարցման պատասխանը, ինչպես նաև համապատասխան նյութերը՝ հարցումը պարունակող նամակն ստորագրած պաշտոնատար անձի անունով։ Ընդ որում, ստացված հարցման վավերապայմաններին հղումը պարտադիր է։
7. Այն փաստաթղթերը, որոնք Կողմերից մեկի պետության տարածքում պատրաստված կամ վավերացված են որևէ հաստատության կամ դրա համար հատուկ լիազորված անձի կողմից՝ նրանց իրավասության սահմաններում և սահմանված ձևով, և վավերացված են զինանշանի պատկերով կնիքով, մյուս Կողմերի պետությունների տարածքներում ընդունվում են առանց որևէ լրացուցիչ հաստատման։
8. Հարցմանն ի պատասխան՝ հարցում ստացող մաքսային մարմինը ներկայացնում է պահանջվող տեղեկությունները, մաքսային, առևտրային, տրանսպորտային և հարցման էության հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի՝ պատշաճորեն հաստատված պատճենները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք, հարցում ստացող մաքսային մարմնի կարծիքով, կարող են նպաստել հարցում ներկայացնող մաքսային մարմնի կողմից որոշումների ընդունմանը և միջոցների ձեռնարկմանը, որոնք նախատեսած են հարցում ներկայացնող մաքսային մարմնի պետության օրենսդրությամբ։ Սույն կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները Կողմի պետության տարածքային մաքսային մարմնի կողմից ներկայացվում են այդ Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի հետ համաձայնեցնելուց հետո, եթե նման համաձայնեցումը նախատեսված է հանրային օրենսդրությամբ։
9. Այն փաստաթղթերը, որոնք Կողմերից մեկի պետության տարածքում դիտարկվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, մյուս Կողմերի պետությունների տարածքներում ունեն պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժ։
10. Հարցման կատարումը մերժվում է, եթե.
դրա կատարումը կարող է վնաս հասցնել հարցում ստացող մաքսային մարմնի պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հակասում է օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին.
հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի 2.1-րդ և 11-րդ հոդվածներում նշված կարգին և(կամ) դրույթներին.
սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան պահանջված լրացուցիչ տեղեկատվությունը չի ստացվել հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրելու մասին հարցումն ուղարկելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում.
Կողմի պետության տարածքային մաքսային մարմինը Կողմի պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից լիազորված չէ սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվություն փոխանակելու համար.
հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացող մաքսային մարմնից անկախ պատճառներով։
11. Հարցման կատարումը մերժելու, ինչպես նաև մերժման պատճառների մասին Կողմի պետության՝ հարցում ներկայացնող մաքսային մարմինն անհապաղ գրավոր տեղեկացվում է։
12. Այն դեպքում, երբ հարցում ստացող մաքսային մարմնի՝ սույն Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրությամբ ընթացակարգային գործողությունների կատարման համար պահանջվում է լիազորված պաշտոնատար անձանց հատուկ որոշումների, փաստաթղթերի վերծանում, ապա դրանց վերծանումը կատարվում է ըստ հարցման կատարման վայրի։
13. Կողմերի պետությունների մաքսային մարմինների համաձայնությամբ հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում ընթացակարգային գործողությունները կարող են կատարվել հարցում ներկայացնող մաքսային մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ կամ նրանց մասնակցությամբ՝ հարցում ստացող մաքսային մարմնի պետության օրենսդրության համապատասխան։
14. Հարցում ներկայացնող մաքսային մարմնի խնդրանքով՝ հարցում ստացող մաքսային մարմինը նախապես տեղեկացնում է ընթացակարգային առանձին գործողությունների կատարման վերաբերյալ հանձնարարականի իրականացման նախատեսվող ժամանակի և վայրի մասին, որպեսզի հարցում ներկայացնող մաքսային մարմինն ուսումնասիրի հանձնարարականի իրականացման ժամանակ իր ներկայացուցիչների ներկա գտնվելու հնարավորությունը։