Հոդված 9.2
Հոդված 9.2
Ծանուցումները
1. Հարցման հիման վրա Կողմերի պետությունների մաքսային մարմինները հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում բնակվող կամ հիմնադրված անձանց ծանուցում են հարցում ներկայացնող մաքսային մարմնի կողմից ընդունված, հարցման մեջ թվարկված և դրան կցված բոլոր փաստաթղթերի և որոշումների մասին։
2. Ծանուցումը կատարվում է հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում գործող օրենսդրության համապատասխան։ Ծանուցումը կարող է կատարվել հարցման մեջ նախապես պայմանավորված ձևով կամ եղանակով՝ պայմանով, որ դա չի համարվում հարցում ստացող մաքսային մարմնի պետության տարածքում գործող օրենսդրությանը հակասող։