Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հաստատման հավաստագրեր ներկայացնելը

1. Կողմերի պետությունների մաքսային մարմինները հարցման հիման վրա միմյանց են ներկայացնում հաստատման հավաստագրեր, որոնցով հաստատվում է, որ մի Կողմի պետության տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի պետության տարածք են ներմուծվել օրինական հիմունքներով։ Հաստատման հավաստագրերում նշվում են մաքսային այն ընթացակարգերի տեսակն ու արդյունքները, որոնց համաձայն ապրանքները ձևակերպվել են։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքները վերաարտահանվում են այլ Կողմի պետության տարածքից։

2. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները հարցման դեպքում միմյանց են ներկայացնում տեղեկություններ այն մասին, որ իրենց ենթակայության տակ գտնվող մաքսային մարմինների կողմից ներկայացված հաստատման հավաստագրերը կամ այլ փաստաթղթեր իսկական են և պարունակում են անհրաժեշտ բոլոր տվյալները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։