Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Սույն Համաձայնագրի կատարումը

1. Սույն Համաձայնագրին համապատասխան համագործակցությունը և փոխօգնությունն իրականացվում են անմիջապես Կողմերի պետությունների մաքսային մարմինների միջև։

2. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները կարող են իրենց իրավասության շրջանակներում հրատարակել նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև կնքել կոնկրետ մաքսային հարցերով առանձին միջազգային պայմանագրեր։

3. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները ընտրում են իրենց կառուցվածքային ստորաբաժանումները և պաշտոնատար անձանց, որոնք ապահովում են սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի կարգավորումը, և նրանց լիազորում են ուղղակի կոնտակտ իրականացնելու համար։

4. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները փոխանակում են ուղղակի կոնտակտ իրականացնելու համար լիազորված անձանց ցուցակները, ինչպես նաև սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համար Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից լիազորված՝ Կողմերի պետությունների տարածքային մաքսային մարմինների ցուցակները և անհապաղ միմյանց ծանուցում են նշված ցուցակներում փոփոխությունների մասին։

5. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմինները համատեղ որոշումների ընդունման միջոցով կարող են որոշել սույն Համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների կարգը։

6. Կողմերի պետությունների կենտրոնական մաքսային մարմիններն անհրաժեշտության դեպքում անցկացնում են խորհրդակցություններ սույն Համաձայնագրի դրույթների կատարման հետ կապված հարցերի քննարկման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։